Economy and Values Research Center

Թույլ է այն բիզնեսը, որը չի ստեղծում ոչինչ, բացի փողից:

Հենրի Ֆորդ
 
     
 
Ռազմավարություն և մրցունակություն
 

Ռազմավարություն և մրցունակություն

Հայաստանի տնտեսությանն անհրաժեշտ են աճի խթանման նոր աղբյուրներ` հիմնված շարունակական մրցակցային առավելությունների վրա: Այդպիսի տնտեսական նախադրյալներ կարող են ձևավորվել միայն իրագործելի և բոլորի կողմից ընդունելի տեսլականի ու ռազմավարության մշակման միջոցով: Տեսլականն ու ռազմավարությունը ոչ միայն գործնական ու իրագործելի պիտի լինեն, այլև` հավակնոտ. մրցունակության պայքարում անհնար է հաղթանակել առանց հավակնոտ ձգտումների:

Ներկայիս զարգացումներն առաջադրում են իրական ռազմավարական ճեղքման անհրաժեշտություն, ինչը հետևյալ հարցադրումներն է առաջ քաշում.
 1. Ո՞րն է Հայաստանի դերակատարումը տարածաշրջանային և համաշխարհային տնտեսության համատեքստում:
 2. Ինչպե՞ս կարելի է հասնել այդ դերի պատշաճ մակարդակով կատարմանը:

Կայուն մակրոտնտեսական քաղաքականությունը և զարգացած ենթակառուցվածքը տնտեսական զարգացման համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար նախապայմաններ են: Մրցունակության համար ոչ պակաս հիմնարար են բիզնես միջավայրի որակը, ինչպես նաև գործող ձեռնարկությունների ռազմավարական ու գործառնական զարգացածության մակարդակը:

Մեր մտավոր արդյունքը

checks.gifՀայաստանում տնտեսական աճ-մրցունակություն պարադոքսը:

«Գլոբալ ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա» թեմայով երկօրյա միջազգային գիտաժողովի ընթացքում EV խորհրդի անդամ Սևակ Հովհաննիսյանի զեկույցը, 2009թ.: Կարդացե'ք հայերեն տարբերակը>>

checks.gifՀայաստանի տնտեսության վրա տնտեսական ճգնաժամի ազդեցության իրավիճակային գնահատում:

Հետազոտությունը հիմնված է տնային տնտեսությունների և ձեռնարկությունների ղեկավարների շրջանակներում իրականացված հարցման արդյունքների վրա: Կարդացե'ք հայերեն տարբերակը >>

checks.gifՀայաստանի տնտեսական զարգացման հայեցակարգային մոտեցումներ

Մանուկ Հերգնյանի, Գագիկ Գաբրիելյանի, Արա Չալաբյանի և Սևակ Հովհաննիսյանի հեղինակած հոդվածը, որ հրապարակվել է Դելովոյ Էքսպրեսում 2006թ.:

Կարդացե'ք ռուսերեն տարբերակը>> և անգլերեն տարբերակը>>:

checks.gifԶարգացման հիմնական ցուցանիշների մակրոտնտեսական կանխատեսումներ

"Տնտեսություն և արժեքներ" հետազոտական կենտրոնի տնօրեն Մանուկ Հերգնյանը ներառված է փորձագետների այն խմբում,  ովքեր ՀՀ ԿԲ նախաձեռնությամբ իրականացնում են եռամսյակային կանխատեսումներ "Տնտեսական կանխատեսումների հարթակ" նախագծի շրջանակներում: Կարդացեք մանրամասները>>