Վերջին տասնամյակում Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը աճի բարձր ցուցանիշներ է արձանագրել` դառնալով տնտեսության ամենադինամիկ և միջազգայնորեն մրցունակ ոլորտներից մեկը:
Ոլորտի զարգացումը հիմնվել է ծախքերի խնայմամբ պայմանավորված արտապատվիրման («մասնաճյուղային արտապատվիրում») մոդելի վրա: Ոլորտն այժմ ներքաշվել է մրցակցային հզոր պայքարի մեջ, պայմանավորված այն հանգամանքով, որ ոլորտի աշխատավարձերի մակարդակը գրեթե հավասարվել է այլ "ոչ թանկ" երկրներին: Սա կարող է հանգեցնել մեր հիմնական մրցակցային առավելության կորստին և ՏՏ ոլորտի դիրքերի զիջմանը երկարաժամկետ հեռանկարում:
EV-ն նորարարությունը դիտարկում է որպես Հայաստանի մրցունակությանը նպաստող կարևորագույն գործոններից մեկը, չնայած ներկայումս Հայաստանը նորարարության մակարդակով զիջում է շատ համադրելի երկրների ցուցանիշներին: Երկրի նորարար ունակության և մրցունակության աճին կարող են նպաստել նորարար քլաստերների ստեղծմանն ուղղված քաղաքականությունը, առաջավոր տեխնոլոգիաների ոլորտ ներդրումների ներգրավումը:
Մեր մտավոր արդյունքը
| |
Ճարտարագիտական նախագծման ոլորտի հետազոտություն և իրագործելիության ուսումնասիրություն
Զեկույցում ուսումնասիրվել է Հայաստանում ճարտարագիտական ծառայությունների ոլորտը և զարգացման հեռանկարները` հիմնվելով ընկերությունների ղեկավարների հարցման և ճարտարագիտական ծառայությունների համաշխարհային շուկայի վերլուծության արդյունքների վրա: Մշակվել է նաև ոլորտի զարգացման ճանապարհային քարտեզ` նախանշելով ներկա իրավիճակից ցանկալի տեսլականին հասնելու համար անհրաժեշտ քայլերը և ռեսուրսները:
Կարդացե'ք զեկույցի հայերեն տարբերակը>>
Հայաստանի ՏՏ ոլորտի աճի մոդել
Զեկույցում գնահատված են ՏՏ ոլորտի հիմնական շարժիչ ուժերը և աճի հնարավոր սցենարները մինչև 2011 թվականը: Քանակական վերլուծությունը հիմնված է էկոնոմետրիկ մոդելների և այլ վերլուծական գործիքների վրա:
Կարդացե'ք զեկույցի հայերեն տարբերակը>> և անգլերեն տարբերակը>> Կարդացե'ք զեկույցի կարճ հայերեն տարբերակը>>
Նորարարություն և մրցունակություն
Զեկույցը ներկայացված է Մայքրոսոֆթի նորարարության օրվա շրջանակներում` 2007 թվականի ապրիլի 10-ին:
Կարդացե'ք զեկույցի հայերեն տարբերակը>>
|