Կրթությունը աճող նշանակություն է ձեռք բերում համաշխարհային մրցապայքարում` որպես մրցունակության հիմնական գործոն: Հայաստանը ձգտում է ստեղծել մրցունակ կրթական համակարգ: Ներկայումս, համաձայն Համաշխարհային մրցունակության զեկույցի, կրթական համակարգի որակի ցուցանիշով Հայաստանը գտնվում է 94-րդ տեղում: Սա ակնհայտորեն վկայում է, որ մրցունակ տնտեսության պայմաններին բավարարելու համար, Հայաստանի կրթական համակարգը արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի:
Կրթությանը իրական գերակայություն տալու դեպքում միայն հնարավոր է, որ երկրի մրցունակության հիմնասյունները կառուցվեն գիտելիքների և փորձառության վրա: Դա հնարավորություն կտա երկրի արժեքային առաջարկը տարածաշրջանային կտրվածքով հիմնել յուրահատուկ մարդկային կապիտալի վրա:
Մեր մտավոր արդյունքը
Կրթության և մրցունակության վերաբերյալ զեկույցը` ներկայացված ՀՀ կրթության և գիտության նախարարությանը 2007 թվականին
կարդացե'ք զեկույցի հայերեն տարբերակը>>
Կրթության ոլորտում Հայաստանի` տարածաշրջանային առաջնորդ դառնալու հնարավորությունների մասին զեկույցը` ներկայացված Կրթություն 2015 համաժողովին 2007 թվականին:
կարդացե'ք զեկույցի հայերեն տարբերակը>> և անգլերեն տարբերակը>>