EV-ն հանձն է առել մրցունակության, ռազմավարության և բիզնես էթիկայի ոլորտներին վերաբերող Հայաստանին հատուկ ուսուցողական օրինակների (քեյսերի) մշակումը:
Մշակված ուսուցողական օրինակները միջազգային օրինակների հետ համատեղ ներկայացվում են Երևանի պետական համալսարանում դասավանդվող Հարվարդի «Մրցունակության միկրոտնտեսագիտություն» դասընթացի շրջանակներում: Նախատեսված է նաև դրանց օգտագործումը Հայաստանի այլ բուհերում` ռազմավարության, կառավարման և տնտեսական զարգացման դասընթացների, ինչպես նաև EV-ի կողմից մշակված ղեկավարների վերապատրաստման ծրագրերի շրջանակներում:
Քեյսերն օգտագործելու համար թույլտվությունը շնորհվում է հատուկ համաձայնագրի հիման վրա: Այդ նպատակով կարող եք կապ հաստատել մեզ հետ:
Կարդացե'ք համառոտագրերը.
Հայաստան. Սփյուռքի կողմից խթանված աճ
Հայաստանում ՏՏ նորահայտ քլաստերի զարգացման պատմությունը