Economy and Values Research Center

Վստահիր նրան, ով անցել է դրանով:

Վերգիլիոս
 
     
 
ՄՏԱՎՈՐ ԱՐԴՅՈՒՆՔ
 

Ռազմավարություն և մրցունակություն
Կայուն մակրոտնտեսական քաղաքականությունը և զարգացած ենթակառուցվածքը տնտեսական զարգացման համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար նախապայմաններ են: Մրցունակության համար ոչ պակաս հիմնարար են բիզնես միջավայրի որակը, ինչպես նաև գործող ձեռնարկությունների ռազմավարական ու գործառնական կատարելագործվածության մակարդակը:

Օտարերկրյա ներդրումներ
Հայաստանի խիստ տնտեսական և աշխարհաքաղաքական սահմանափակումները ենթադրում են երկիր ՕՈՒՆ ներգրավման համար առավել ճկուն, նախաձեռնողական և արդյունավետ ռազմավարության մշակման անրաժեշտություն: EV-ի հետազոտական գործունեությունն ուղղված է նպաստելու համապատասխան քաղաքականությունների մշակման գործընթացին:

Տեղեկատվական տեխնոլոգիաներ և նորարարություն
Վերջին տասնամյակում Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը աճի բարձր ցուցանիշներ է արձանագրել և դարձել է տնտեսության ամենադինամիկ և միջազգայնորեն մրցունակ ոլորտներից մեկը:

Սփյուռք
Հայկական Սփյուռքը Հայաստանի զարգացմանը նպաստող հսկայական, սակայն դեռևս չօգտագործված ներուժ ունեցող կարևորագույն ռեսուրս է:

Արժեքներ
EV-ն ուսումնասիրում է անցումային գործընթացների արժեքային հենքերը, մասնավորապես տնտեսական վարքագծի և տնտեսական զարգացման վրա մշակութային արժեքների ազդեցությունը, բիզնեսի վարման էթիկական հիմքերը:

Քեյսեր
EV-ն մշակում է մրցունակության, ռազմավարության և բիզնես էթիկայի ոլորտներին վերաբերող Հայաստանին հատուկ ուսուցողական օրինակներ (քեյսեր):

Կրթություն
Ներկայումս կրթական համակարգի որակի ցուցանիշով Հայաստանը գտնվում է 94-րդ տեղում` ըստ Համաշխարհային մրցունակության զեկույցի: Դա ակնհայտ վկայությունն է այն բանի, որ մրցունակ երկրի պայմաններին բավարարելու համար առկա է արմատական բարեփոխումների խիստ կարիք: