Մրցունակությունը ներկայումս Հայաստանի պետական այրերի, ինչպես նաև հայաստանյան ընկերությունների առջև ծառացած հիմնական մարտահրավերից մեկն է: Մրցունակության մակարդակից է կախված, թե Հայաստանը կկարողանա արդյոք կայուն և ներդաշնակ տնտեսական աճ ապահովել: Մինչ այժմ Հայաստանի տնտեսական կատարողականը զգալիորեն կախված է եղել արտաքին գործոններից (դրամական փոխանցումներ, միջազգային ֆինանսական ու նվիրատու (դոնոր) կազմակերպությունների օգնություն):
EV-ն ձգտում է նպաստել Հայաստանի մրցունակության բարելավմանն ուղղված երկխոսությունների և վերլուծությունների խորացմանը: EV-ի առանցքային վերլուծությունը` Հայաստանի ազգային մրցունակության զեկույցը (ՀԱՄ) նպատակ ունի նպաստել նշված գործընթացներին:
| |
«Գրեթե երեք տասնամյակ է, ինչ Համաշխարհային տնտեսական ֆորումն իր հետազոտությունների և հրապարակումների միջոցով ջանում է իրականացնել ազգային մրցունակության մակարդակների պատշաճ գնահատում: Հայաստանի ազագային մրցունակության զեկույցը, որ պատրաստվել և հրապարակվել է «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի կողմից, կարևոր քայլ է նշված նախաձեռնության շրջանակներում: Վերջինս ընդգծում է ինչպես երկրի ուժեղ կողմերը, որոնց վրա պետք է հիմնվել հետագա զարգացումն ապահովելու համար, այնպես էլ այն թերությունները, որոնք պետք է հասցեագրվեն' բարեկեցության առավել բարձր մակարդակի հասնելու նպատակով: Համաշխարհային տնտեսական ֆորումի մաս հանդիսացող Համաշխարհային մրցունակության կենտրոնը աջակցում է նմանօրինակ նախաձեռնությունները: Վերջինս էական դեր կարող է ունենալ գործարար և պետական հատվածի համար' հասցեագրված հիմնախնդրների բարեհաջող լուծման հարցում»:
Մարգարիտա Դրզենիեկ Հանուզ
Տնօրեն և ավագ տնտեսագետ, Համաշխարհային մրցունակության կենտրոն, Համաշխարհային տնտեսական ֆորում
|
Հայաստանի երրորդ Ազգային մրցունակության զեկույցի շնորհանդեսը տեղի ունեցավ 2010 թվականի դեկտեմբերի 24-ին: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, բարձրաստիճան պետական այրեր, գործարար եւ ակադեմիական ոլորտների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հայաստանի երկրորդ Ազգային մրցունակության զեկույցի շնորհանդեսը տեղի է ունեցել 2009 թվականի սեպտեմբերին:
Զեկույցն ամբողջությամբ ներկայացված է ստորև:
Հայաստանի առաջին Ազգային մրցունակության զեկույցի շնորհանդեսը տեղի է ունեցել 2008 թվականի հուլիսին:
Զեկույցն ամբողջությամբ ներկայացված է ստորև: