Economy and Values Research Center

Իմաստությունն անվերջ է:

Լև Տոլստոյ
 
     
 
Մրցունակություն
 

Մրցունակություն

Մրցունակությունը, որի հիմքում ընկած է արտադրողականության բարձր և մշտապես աճող մակարդակը, չի կարող կանխորոշվել պարզապես ռեսուրսներով ապահովվածության հաշվին: Այն կապված է երկրների ռեսուրսները և բիզնես միջավայրի գործոնները արդյունավետորեն օգտագործելու ունակության հետ: Այս համատեքստում մրցունակությունը նույնացվում է ազգի, ձեռնարկությունների և քաղաքացիների կողմից նշված ունակության զարգացմանն ուղղված հիմնավոր ռազմավարությունների մշակման կարողության հետ:
Ոլորտում EV-ի նախաձեռնությունները ամփոփված են ներքոհիշյալ ընդարձակ դասակարգումների մեջ.

Համաշխարհային մրցունակություն

EV-ն ՀՏՖ-ի Համաշխարհային մրցունակության ցանցի (ՀՄՑ) գործընկեր կազմակերպություն է: Ֆորումի հետ հիմնական համագործակցությունը ծավալվում է Հայաստանը Համաշխարհային մրցունակության զեկույցի մեջ ներառելու ուղղությամբ, որը դարձել է երկրի մրցունակության գնահատման առաջատար աղբյուր:

Հայաստանի մրցունակությունը

EV-ի առանցքային նախաձեռնությունը` Հայաստանի ազգային մրցունակության զեկույցը (ԱՄԶ), նպատակաուղղված է զարգացնելու խորը վերլուծական գործիք և նպաստելու Հայաստանի մրցունակության բարձրացման ուղիներին նվիրված երկխոսությունների կայացմանը:

Տուրիզմի մրցունակություն

Զբոսաշրջության ոլորտին վերաբերվող EV-ի հետազոտությունները և վերլուծությունները արժեքավոր տեղեկատվություն են պարունակում հանրային եւ մասնավոր հատվածների բիզնես որոշումների կայացման համար:

Տեղեկատվական տեխնոլոգիաների մրցունակություն

EV-ն հետազոտում և խորհրդատվություն է մատուցում ՏՏ ոլորտի մրցունակության շահառուներին զարգացման ռազմավարություն և քաղաքականություն մշակելու ուղղությամբ: