Անկախ նրանից, թե մենք ինչ ենք հետազոտում կամ վերլուծում, անպայմանորեն հանգում ենք արմատներին և հիմքերին` արժեքներին և էթնիկական հաստատուններին: Ազգային ինքնության էական նիստերի ըմբռնումը իր դինամիկայի եւ հեռանկարի մեջ` սկզբնավորումից մինչեւ ժամանակից անդին` մեզ համար դառնում է հրամայական: Ներկայիս մարտահրավերները, եւ առավել եւս որեւէ ռազմավարական տեսլականի իրագործելիությունը, անըմբռնելի են առանց խորը պատճառահետեւանքային կապի հասկացության:
Ինքնության նախաձեռնությունը մասնագիտացման բազմաթիվ ոլորտների գիտնականների և մտավորականների համար քննարկումների ընդարձակ հարթակ է ձեւավորել: EV-ն պլանավորում է նախկինում փակ շրջանակների համար նախատեսված այս նախաձեռնության որոշ արդյունքներ շուտով ներկայացնել նաև հրապարակայնորեն: