Economy and Values Research Center

Ցանկանում ես խելացի պատասխան ստանալ, հարցրու խելացի:

Գյոթե
 
     
 
Մրցունակության միկրոտնտեսագիտություն
 

Մրցունակության միկրոտնտեսագիտություն

Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) սկսած 2003 թվականից ներգրավված է Հարվարդի համալսարանի կողմից մշակված հատուկ նախագծի մեջ, որի շրջանակներում կառավարման ասպարեզում համաշխարհային մեծ հեղինակություն վայելող Հարվարդի պրոֆեսոր Մայքլ Պորտերի կողմից մշակված դասընթացը մատուցվում է ԵՊՀ-ում: Դասընթացը կոչվում է Մրցունակության միկրոտնտեսագիտություն և դասավանդվում է Հարվարդի բիզնես դպրոցում, ինչպես նաև աշխարհի ավելի քան 80 բուհերում: Ներկայումս ԵՊՀ-ի տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս և «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը դասավանդում է դասընթացը ԵՊՀ մագիստրատուրայի ուսանողներին:

Դասընթացը հետազոտում է մրցունակության կենտրոնական գործոննները առանձին կազմակերպությունների, քլաստերների, անդրազգային միավորումների, ինչպես նաև ամբողջ տնտեսության համատեքստում: Այն բացահայտում է ազգի և տարածաշրջանի արտադրողականության որոշիչները, որոնք արմատացած են տեղի կազմակերպությունների, դրանց ռազնավարության և գործունեության մեջ, վերլուծում է քլաստերների կենսունակությունը և գործարար միջավայրի զարգացման մակարդակը: Դասընթացն ունի ինտերակտիվ պլատֆորմ և ներառում է մուլտիմեդիա ռեսուրսներ:

Մրցունակության միկրոտնտեսագիտության դասընթացը դասավանդման նորագույն մոտեցում ներմուծեց Հայաստանի կրթական համակարգ : Ներկայացնելով դասավանդման նոր մեթոդներ` հիմնված քեյսերի ուսումնասիրության, գնահատման նոր համակարգի և ուրույն բովանդակության վրա, դասընթացը մեծ հետաքրքրություն առաջ բերեց Հայաստանի համապատասխան մասնագիտական շրջանակներում:

Նախագիծը ԵՊՀ լիազորությամբ իրականացվում է Տնտեսություն և արժեքներ հետազոտական կենտրոնի կողմից` Հարվարդի ռազմավարության և մրցունակության ինստիտուտի հետ համագործակցությամբ:

checks.gifԿարդացե'ք Մանուկ Հերգնյանի զեկույցը` ներկայացված Հարվարդի Մրցունակության միկրոտնտեսագիտության ցանցի սեմինարին 13.12.2005թ.

անգլերեն տարբերակ>>

checks.gifԴիտեք դասընթացի վերաբերյալ տեսահոլովակը

անգլերեն տարբերակ>>

 

 հայերեն տարբերակ>>