EV-ն նախաձեռնել է տարբեր նախագծեր, որոնք ուղղված են բիզնեսի, կառավարության և գիտական ոլորտների ներկայացուցիչների միջև երկխոսության խրախուսմանը: EV-ի նախագծերի հիմնական ոլորտներից է մրցունակությունը:
EV-ն ընդարձակում է մրցունակության մոտեցման ընկալումը Մրցունակության միկրոտնտեսագիտություն դասընթացի միջոցով:
EV-ն նպաստում է Հայաստանի տնտեսության գնահատմանը համաշխարհային մրցունակության համատեքսում (Համաշխարհային տնտեսական ֆորումի հետ համագործակցության շնորհիվ) և օժանդակում է Կառավարությանը մշակել մրցունակությանը ուղղված քաղաքականություն:
EV-ն Ազգային ինքնություն նախագծի շրջանակներում համագործակցում է տարբեր ոլորտներ և մասնագիտություններ ներկայացնող մտավորականների ցանցի հետ: