Սույն թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ Կառավարությունը հաստատեց «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության աջակցությամբ մշակված Հայաստանի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականությունը, որը մեծ հետաքրքրություն է ձևավորել Հայաստանի գործարար և հետազոտական շրջանակներում: ՀՀ վարչապետի խոսքերով` ռազմավարությունը նոր էջ է բացում Հայաստանի տնեսական քաղաքականության մեջ:
Հայաստանի ազգային մրցունակության զեկույցը «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի տարեկան հրապարակումն է:
«Տնտեսություն և արժեքները» հետազոտական եւ գործնական նախաձեռնությունների կենտրոն է, որի հիմնական մասնագիտացումը մրցունակության ուսումնասիրությունն է:
Կենտրոնի մասնագիտացումը ներառում է տնտեսական զարգացման ընդհանուր խնդիրներից մինչև բիզնես զարգացման անհատական հիմնախնդիրներ:
Կենտրոնն ուսումնասիրում է տնտեսության և հասարակության զանազան ոլորտներ` հարցումների, ֆոկուսային խմբերի քննարկումների, վերլուծությունների, առաջնային և երկրորդային հետազոտությունների միջոցով:
«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը Համաշխարհային տնտեսական ֆորումի գործընկեր կազմակերպությունն է Հայաստանում: