EV-ի մասնագիտացումը ներառում է տնտեսական զարգացման ընդհանուր խնդիրներից մինչև բիզնես զարգացման անհատական հիմնախնդիրներ: EV-ն ուսումնասիրում է տնտեսության և հասարակության զանազան ոլորտներ` հարցումների, ֆոկուսային խմբերի քննարկումների, վերլուծությունների, առաջնային և երկրորդային հետազոտությունների միջոցով:
Մրցունակություն և տնտեսական զարգացում. Մրցունակության հայեցակարգն աստիճանաբար դառնում է տնտեսական զարգացման վերլուծության հիմնական գաղափարահենքը: Հայաստանում EV-ն մրցունակության սկզբունքների կիրառման առաջամարտիկներից է: Ռազմավարություն. EV-ի հիմնական մասնագիտացումներից է ռազմավարությունների ու քաղաքականությունների մշակումը` առանձին բիզնեսների, տնտեսության ճյուղերի, ինչպես նաև ազգային մակարդակով: Ձեռնարկությունների մակարդակով առավել մասնագիտացած գործունեություն է ծավալում «Ի-Վի Քոնսալթինգը»: Ներդրումներ. EV-ն համապարփակ գիտելիքների է տիրապետում օտարերկրյա և տեղական ներդրումային գործընթացների վերաբերյալ: Սփյուռք. EV-ն խորությամբ ուսումնասիրում է Սփյուռքը` նրա ներուժը պատշաճ մակարդակով գնահատելու համար: Արժեքներ. EV-ն հետազոտում է հասարակության արժեքներն ու մշակութային հենքերը և հետամուտ է ազգային ինքնության հիմնական տարրերը ընկալելուն: