Economy and Values Research Center

Այսօրվա անհնարինը հնարավոր կդառնա վաղը:

Ցիոլկովսկի
 
     
 
Գործընկերներ
 

Ռազմավարական գործընկերներ

Մեր խորին համոզմամբ, Հայաստանի զարգացումն անհնար է առանց բարձրակարգ միջազգային փորձառության և հմտությունների: EV-ն հաջողությամբ համագործակցում է մի շարք համաշխարհային առաջատար հաստատությունների հետ:

Համաշխարհային տնտեսական ֆորում (ՀՏՖ). Կենտրոնը ՀՏՖ-ի գործընկեր կազմակերպությունն է Համաշխարհային մրցունակության ցանցի շրջանակներում: Հայաստանն առաջին անգամ ընդգրկվել է Համաշխարհային մրցունակության զեկույցում 2005/2006թթ.: Առաջին անգամ լույս տեսնելով 1979 թվականին` զեկույցը ներկայումս պարունակում է ավելի քան 130 զարգացած և զարգացող երկրների մրցունակության տարբեր գործոնների խորը վերլուծություն և գնահատականներ:

Հարվարդի ռազմավարության և մրցունակության ինստիտուտ. EV-ն համագործակցում է ինստիտուտի հետ կրթական ծրագրերի ոլորտում: Հարվարդի ռազմավարության և մրցունակության ինստիտուտը գլխավորում է մրցունակության և ռազմավարության ոլորտում համաշխարհային հեղինակություն հանդիսացող Հարվարդի պրոֆեսոր Մայքլ Պորտերը: Համագործակցության սկզբնակետը Մայքլ Պորտերի կողմից մշակված «Մրցունակության միկրոտնտեսագիտություն» դասընթացն է, որ Երևանի Պետական Համալսարանում դասավանդում է Մանուկ Հերգնյանը: EV-ն ԵՊՀ հետ հատուկ համաձայնագրի շրջանակներում կազմակերպում է ծրագրի իրականացումը:

Նաթան Ասոշիեյթս (ԱՄՆ). EV-ն Նաթան Ասոշիեյթսի ենթակապալառուն է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից հովանավորվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի շրջանակներում: Ծրագիրը կոչված է նպաստել Հայաստանի ընտրված քլաստերների մրցունակության բարձրացմանը: