Economy and Values Research Center

Երբեմն լավագույն ներդրումները նրանք են, որ չեն արվել:

Դոնալդ Թրամփ
 
     
 
Միացեք Ի-Վի-ին
 

Միացեք մեզ

EV-ն մշտապես որոնում է արժեքավոր մասնագետներ, որոնք ձգտում են զարգանալ և պատրաստ են EV թիմի հետ համատեղ դիմագրավել հարաճուն մարտահրավերների: Խորաթափանցությունն ու ստեղծագործ միտքը մեզ մոտ առավել բարձր գնահատականի են արժանի, քան պարզապես փորձառությունն ու հմտությունները:

Փոփոխություն մտցնելու և մարտահրավերներին դիմագրավելու ձգտումը կօգնեն Ձեզ ընդգրկվել մեր թիմում:

EV-ի հեռանկարային աշխատակիցը.
checks.gifզարգանում և աճում է քրտնաջան աշխատանքի ճնշման ներքո; նորարար լուծումների միջոցով ելքեր է գտնում անորոշության մեջ:
checks.gifչի վախենում դիմագրավել ավանդական մտածելակերպին և նոր գաղափարներ է ներդնում Ընկերության գործունեության մեջ:
checks.gifհամակված է նորանոր ասպարեզներում իր տաղանդը և գիտելիքները օգտագործելու ցանկությամբ:
checks.gifգիտուն է ու կիրթ; գերազանց տիրապետում է գրավոր եւ բանավոր հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներին:

Եթե նշված հատկանիշները Ձեզ բնորոշ են, ապա մենք ակնկալում ենք ստանալ Ձեր կենսագրությունը (CV) և ուղեկցող նամակը (cover letter)` մեր ընկերությունում աշխատելու Ձեր դրդապատճառների վերաբերյալ:
Կայքում տեղադրված հետազոտական և խորհրդատվական գործունեության ակնարկները և ռեսուրսները կարող են օգտակար լինել Ձեզ` EV-ին դիմելուն պատրաստվելու համար: