Economy and Values Research Center

Այսօրվա անհնարինը հնարավոր կդառնա վաղը:

Ցիոլկովսկի
 
     
 
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԺԵՔՆԵՐ
 

Մասնագիտացում

EV-ի մասնագիտացումը ներառում է տնտեսական զարգացման ընդհանուր խնդիրներից մինչև բիզնես զարգացման անհատական հիմնախնդիրներ: EV-ն ուսումնասիրում է տնտեսության և հասարակության զանազան ոլորտներ` հարցումների, ֆոկուսային խմբերի քննարկումների, վերլուծությունների, առաջնային և երկրորդային հետազոտությունների միջոցով:

checks.gifՄրցունակություն և տնտեսական զարգացում. Մրցունակության հայեցակարգն աստիճանաբար դառնում է տնտեսական զարգացման վերլուծության հիմնական գաղափարահենքը: Հայաստանում EV-ն մրցունակության սկզբունքների կիրառման առաջամարտիկներից է:
checks.gifՌազմավարություն. EV-ի հիմնական մասնագիտացումներից է ռազմավարությունների ու քաղաքականությունների մշակումը` առանձին բիզնեսների, տնտեսության ճյուղերի, ինչպես նաև ազգային մակարդակով: Ձեռնարկությունների մակարդակով առավել մասնագիտացած գործունեություն է ծավալում «Ի-Վի Քոնսալթինգը»:
checks.gifՆերդրումներ. EV-ն համապարփակ գիտելիքների է տիրապետում օտարերկրյա և տեղական ներդրումային գործընթացների վերաբերյալ:
checks.gifՍփյուռք. EV-ն խորությամբ ուսումնասիրում է Սփյուռքը` նրա ներուժը պատշաճ մակարդակով գնահատելու համար:
checks.gifԱրժեքներ. EV-ն հետազոտում է հասարակության արժեքներն ու մշակութային հենքերը և հետամուտ է ազգային ինքնության հիմնական տարրերը ընկալելուն: