«Նովոստի-Արմենիա» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանի եւ կենտրոնի խորհրդի անդամ Սեւակ Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի թեման է՝ «2010-2011թթ. Մրցունակության համաշխարհային զեկույցի» (ՄՀԶ) հրապարակած տվյալները եւ Հայաստանի մրցունակության գնահատականը 139 երկրների շարքում: Ծանոթացեք մանրամասներին >>
EV-ի մասնագիտացումը ներառում է տնտեսական զարգացման ընդհանուր խնդիրներից մինչև բիզնես զարգացման անհատական հիմնախնդիրներ:
EV-ն ուսումնասիրում է տնտեսության և հասարակության զանազան ոլորտներ` հարցումների, ֆոկուսային խմբերի քննարկումների, վերլուծությունների, առաջնային և երկրորդային հետազոտությունների միջոցով:
Տնտեսություն և արժեքները հետազոտական եւ գործնական նախաձեռնությունների կենտրոն է, որն առաջնորդվում է մրցունակ Հայաստան ունենալու տեսլականով:
Տնտեսություն և արժեքներ հետազոտական կենտրոնի (կարճ` EV) գործունեության առանցքներն են մրցունակության հայեցակարգի ուսումնասիրությունն ու խթանումը, ինչպես նաև զարգացման արժեքային և մշակութային հիմնասյուների ուսումնասիրությունը: